ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կմեկնարկի ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը
2015թ. ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը տեղի կունենա Հայաստանում:
Սեպտեմբերի 7-ին, ժ.11-ին ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ տեղի կունենա ժողովի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Ելույթներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը և այլ կառույցների ղեկավարներ:
Հանդիսավոր բացման արարողությունից հետո, մինչև սեպտեմբերի 12-ը ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովն իր աշխատանքները կշարունակի Աղվերանում: