Շարունակվում է Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը

Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած 2014 թվականից Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը:
Դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումը, որպես կանոն, իրականացվում է կրթական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա:
Խնդրում ենք հայկական համայնքային կառույցներին, հայկական կազմակերպություններին, կրթօջախներին, կրթական գործի պատասխանատուներին 2014-2015 ուսումնական տարվա համար անհրաժեշտ նյութերի հայտերը ներկայացվող ցանկին համապատասխան ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. ապրիլի 15-ը: Դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, ուսումնաօժանդակ նյութերի փաթեթում ներառված անվանացանկի դիմաց անհրաժեշտ է նշել պահանջվող քանակությունը, իսկ ցանկի վերջում տեղադրել հաստատության կնիքը և կառույցի ղեկավարի, կրթօջախի տնօրենի ստորագրությունը:
Հայտն իր մեջ ներառում է ՝
1.ՀՀ սփյուռքի նախարարի անունով հաստատության ձևաթղթի (բլանկի) վրա գրված դիմումը,
2.պահանջվող ուսումնական նյութերի վերոնշյալ ցանկը :
Միաժամանակ ուղարկում ենք կրթօջախների մասին հարցաթերթիկը և խնդրում ուսումնական նյութերի հայտերն ու լրացված հարցաթերթիկներն ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեներով՝
ՀՀ, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 26/1 կամ հետևյալ էլ. փոստի հասցեներով. gitakrtakan.diaspora@yandex.ru,gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt.diaspora@mail.ru, mindiaspora@yahoo.com, contact@mindiaspora.am:
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին: Հեռ.՝ +37410 58 56 01 (117):
Դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի ձեռբերման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ցանկը և հարցաթերթիկը ներառող փաթեթը ներկայացվում է կից: