Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը:

Օրակարգի համաձայն՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Զեկուցողը նշեց, որ 2014 թվականի աշխատանքային ծրագրում ընդգրկվել են ՀՀ նախագահի՝ 2013թ. հոկտեմբերի 22-ի հրամանագրով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միասնական քաղաքականության իրականացմանն ուղղված հստակեցված գործառույթները:

2

ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի 2014թ.  համատեղ իրականացվող միջոցառումների մասին հաղորդումով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը: ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2014 թվականի ծրագրի նախագծի մասին զեկուցեց ատյանի  քարտուղար Աիդա Էլչիբեկյանը:

3

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախանշեց ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. կարևորագույն ծրագրերը և առաջիկա անելիքները:

 

Scroll Up