ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսում, Իսրայելում և Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանին
Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Արմեն Մելքոնյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եգիպտոսի, Իսրայել և Եթովպիայի հայկական համայնքներին վերաբերող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայապահպանությանն ուղղված՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և կարևորեց հիշյալ երկրների հայ համայնքների մասնակցությունն այդ ծրագրերին: Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը: