Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Քայլ դեպի տուն» ծրագրին նվիրված մամուլի ասուլիս
Օգոստոսի 7-ին, ժամը՝ 13.00-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 8-րդ հարկ, խորհրդակցությունների սրահ):
Բանախոսներն են Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: