«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը.տեսանյութ
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը:
«Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը։ Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից»,-գրել է նախարարը։
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի» տուն ծրագիրը։ Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն), իսկ ճանաչողականը նախատեսում է երիտասարդների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: