«Քայլ դեպի տուն». Սփյուռքի նախարարությունն ազդարարում է նոր ծրագրի մեկնարկը

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրերում:

Մասնակիցների գիշերակացը կապահովվի հյուրընկալ ընտանիքներում, վերջին չորս օրը՝ ճամբարում:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-նն է:

Հայտադիմումները լրացնելու համար կարող եք այցելել այստեղ:

Scroll Up