Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Հունիսի 20-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և վերջինիս խորհրդական Կենիչիրո Սասամեին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Պարոն Յամադան շնորհավորելով նախարարին՝ նշեց, որ հիացած է այն ամենով, ինչ տեղի է ունենում ներկայիս Հայաստանում ու հուսով է, որ Հայաստան-Ճապոնիա կապերն ավելի կամրապնդվեն: Դեսպանն անդրադառնալով նախարարության գործունեությանը՝ նշեց, որ կարևորում է այս կառույցի առաքելությունը, քանի որ նախարարությունը կարծես կամուրջ լինի արտասահմանում բնակվող հայերի և Հայաստանի միջև:

Կողմերն անդրադարձան նաև Ճապոնիայում բնակվող փոքրաթիվ հայերին: Դեսպանն այս առիթով նշեց, որ չնայած փոքրաքանակ լինելուն, այդուհանդերձ, հայերը միշտ աչքի են ընկնում իրենց մշակույթով ու աշխատում են պահել ազգային դիմագիծը, որն, անխոս, միմիայն ողջունելի է:

Scroll Up