«Ծառայում ենք Աստծուն, եկեղեցուն և ժողովրդին». Տեր Շնորհք աբեղա Պալոյան

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ձեռագրատան պատասխանատու Տեր Շնորհք աբեղա Պալոյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Երուսաղեմում եկեղեցու, համայնքի, դպրոցի պահպանության հարցերը:
Տեր Շնորհքը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց համայնքային նորությունները, անդրադարձավ ձեռագրատան խնդիրներին: Նա նշեց, որ բոլոր 4000 ձեռագրերը Նորայր արքեպիսկոպոս Բողարյանի շնորհիվ հաշվառված են, նկարագրված, ուսումնասիրված: Ձեռագրատունը նվեր է ստացել թվայնացնող սարք և շուտով կսկսվեն ձեռագրերի թվայնացման աշխատանքները: Հնարավորության դեպքում ցանկանում են ընդարձակել ձեռագրատան տարածքները: