Կ.Պոլսում տեղի է ունեցել երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները Կ.Պոլսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ են կազմակերպել:   Ըստ Mynet-ի՝ երթի մասնակիցները հավաքվել են Շիշլիի Փանգալթըի մետրոյի կայարանի մոտ, մոմ են վառել ու մեխակներ դրել, ապա սկսվել է երթը: Հայկական «Սարերի հովին մեռնեմ» երգի հնչյունների ներքո ընթացող երթիմասնակիցները պարզել են «Մի’ մոռացիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ: Նրանք անցել են նաև Հրանտ Դինքի անունը կրող թաղամասով:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Scroll Up