«Արի տուն» ծրագրի և «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ավանդական դարձած քայլերթի մասնակից

Պետական խորհրդանիշերի տոնակատարության առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը մեկնարկեց հուլիսի 5-ին, ժամը՝ 19:30-ին, Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ, ԱԻՆ և Ոստիկանության նվագախմբերը և պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը և «Վահագն» դհոլահարների խումբը: Պարային խմբերը կատարեցին ազգագրական պարային համարներ, որոնց միացան ներկաները:

Այնուհետև մեկնարկեց տոնական քայլերթը, որն անցավ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան, Պուշկին փողոցներով, Հյուսիսային պողոտայով և ավարտվեց Ազատության հրապարակում: Քայլերթի մասնակիցները պարզեցին ՀՀ մեծաչափ Եռագույն դրոշը:

Քայլերթին մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի և «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 200 մասնակիցներ՝ սփյուռքահայ երեխաներ, ամենօրյա վարժարանների ու մեկօրյա դպրոցների ուսուցիչներ, երգի ու պարի խմբավարներ ու պարուսույցներ, համայնքային գործի կազմակերպիչներ և երիտասարդ առաջնորդներ, Սփյուռքի հայկական ԶԼՄ-երի լրագրողներ:

Scroll Up