Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը այցելել է «Արի տուն» ճամբար

Հուլիսի 16-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել են «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում էին «Արի տուն» ծրագրով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ: Այնտեղ կայացել է ջերմ հանդիպում, որի ժամանակ սփյուռքի մեր հայրենակիցները պատմել են Հայաստանից ու հայ ընտանիքներից ստացված իրենց տպավորությունների, ձեռք բերված գիտելիքների ու նոր ընկերների մասին: Նրանք խոստացել են, որ այսուհետ ավելի կսերտանա կապը հայրենիքի հետ և ավելի հաճախ կժամանեն Հայաստան ու շատ սիրելի դարձած մայրաքաղաք Երևան: Հանդիպման վերջում սփյուռքահայ երիտասարդները ստացել են հուշանվերներ:

unnamed (8)     unnamed (5) unnamed (6) unnamed (7)

Scroll Up