Ալմելոյի հայ համայնքն արձագանքել է Սփյուռքի նախարարության կոչին

Նոյեմբերի 13-ին Ալմելոյի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում տեղի կունենա միջոցառում, որտեղ ներկայացվելու է Ալմելոյի հայ համայնքի կողմից նախաձեռնած  «Աջակցել Լեռնային Ղարաբաղին» ակցիայի գործողությունների մասին: Այն իր բնույթով յուրովի արձագանք է «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» Սփյուռքի նախարարության կոչին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Նիդերլանդների հայ համայնքից:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն հոլանդահայերի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժածների ընտանիքներին ցուցաբերված աջակցությունները:

Այդ օրը ներկայացվելու է նաև երկու հոբելյան: Տեսանյութերի միջոցով մասնակիցները ծանոթանալու են եկեղեցու հովիվ Տեր Մաշտոցի 5-ամյա աշխատանքային գործունեությանը Հոլանդիայի Ալմելո, Ասսեն, Առնհեմ և Մաստրիխտ քաղաքներում:

Մյուս հոբելյարը Մանուկ Մկրտչյանն է: Արդեն 10 տարի նա մեծ սիրով ու ստեղծագործական ավյունով ղեկավարում է Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցը: Դպրոցի այսօրվա հաջողությունների համար մեծ է Մանուկ Մկրտչյանի ավանդը, ներդրումը՝ մատաղ սերնդի կրթության ու հայեցի դաստիարակման գործում:

Scroll Up