«Հետևելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին՝ շարունակելու ենք աջակցել Արցախին ». Սևակ Հակոբյան. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/Sevak-Hakobyan.jpg)
«2016 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Լրագրողների 8-րդ համաժողովի ժամանակ առաջարկվեց իրականցնել «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, և մենք նույնպես որոշեցինք այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել: «Զարթոնք»-ի խմբագրությունով նախաձեռնեցինք Արցախին նվիրված ամանորյա բացառիկ համարի թողարկումը, և դրա վաճառքից գոյացած հասույթով աջակցել Արցախին»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ներկայացվող տեսանյութում պատմում է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հավելելով, որ իրենք նախընտրել են աջակցություն ցուցաբերել Արցախի զինվորներին, քանի որ հավատում են՝ առանց զինվորի չկա Հայրենիք, չկա Արցախ, պետականություն և անկախություն:
«Հետևելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2017 թվականը Արցախի տարի հռչակելու կոչին, շարունակելու ենք Արցախին օգնություն ցուցաբերել, կրկին հանգանակություն կազմակերպել՝ այս անգամ հատկապես ձմեռային տաք հագուստ, վերարկու և զինվորական այլ պարագաներ փոխանցելով»,-ասաց Սևակ Հակոբյանը:
Ավելացնենք նաև, որ օրեր առաջ Սևակ Հակոբյանը, հանդիպելով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին, փոխանցել է հանգանակության արդյունքում ձեռք բերված զինվորների համար նախատեսված անհրաժեշտ հագուտեղենը, որոնք ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով ուղարկվելու են Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին: