Կալուգայի մարզի «Արաքս» կիրակնօրյա դպրոցը միացել է Սփյուռքի նախարարության նախաձեռնած շարժմանը

ՌԴ Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում վերջերս իր դռները բացած «Արաքս» կիրակնօրյա հայկական դպրոցի աշակերտները միացել են  «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը: Երեխաները լուսանկարվել են ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած շարժմանը՝ լուսանկարվելով համապատասխան ցուցապաստառով:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը, դպրոցի բացումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 3-ին: Այնտեղ էին հավաքվել 60 մեծ ու փոքր աշակերտները, նրանց ծնողները, կազմակերպիչները, Կալուգա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները՝ մոտ 100 մարդ։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան կազմակերպիչներ Կարինե Ղուկասյանը, Հովիկ Հովակիմյանը, Նառա Ավետիքյանը (դպրոցի ուսուցչուհին),Կալուգայի համայնքի ներկայացուցիչ Մարիամ Հովհաննիսյանը և այլք: Դասարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի ամենափոքր աշակերտներ Չնավայան Սուրենը և Ազրոյան Նարեն։

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 31 32 33 34 35 36 3713 14 15 16 17 18 19 20 21 23 24 25 26 27 28 29

Scroll Up