ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսիին

Հոկտեմբերի14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսիին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:

Անդրադարձ կատարվեց առաջիկայում նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող Լրագրողների համահայկական համաժողովին:

Քննարկվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները, երիտասարդների հայրենաճանաչության ծրագրերը:

Նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսին  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Հունաստանի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի և կրթության բնագավառում:

Scroll Up