ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ոճը.լուսանկարներ

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց ոճը:

Այս անգամ կայքն անդրադարձել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա երկար տարիներ է  գտնվում քաղաքականության մեջ և լավ գիտի պաշտոնյա կանանց dress code-ի մանրամասները:

Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած նախարարի կերպարներն էլ մաթեմատիկայի  պես ճշգրիտ են՝ ուղիղ ձևվածքներ, եռանկյունաձև բացվածքներ՝ առանց շեղումների և ավելորդությունների:Նա բավականին բարձրահասակ է, այդ պատճառով, սովորաբար, կրում է ցածր կրունկով կոշիկներ, իսկ մարգարտյա շղթան ՀՀ սփյուռքի նախարարի սիրելի զարդն է և առկա է գրեթե բոլոր կերպարներում: Հրանուշ Հակոբյանի զգեստապահարանում շատ են ինքնատիպ կոստյումները:

                           

Scroll Up