«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

«Արարատի գագաթն ամենասուրբ ու լուսավոր գագաթն է, որ նա նվաճել է». Հրանուշ Հակոբյան

Օգոստոսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանին: Էվերեստը հաղթահարած հայազգի մարզիկը 8848մ բարձրությունից ծածանելով խաղաղության և Հայաստանի Հանրապետության դրոշները, կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված մեծագույն ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

 Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց Արա Խաչադուրյանի ազգանվեր գործունեությունը, շնորհակալություն հայտնեց խիզախության ու նվիրումի համար: Նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ մեր նախարարությունում: Բարով եք եկել: Բոլոր հայերի ճակատագրերը նման են և դրանց մեջ կա ցավ, տառապանք, գաղթ, մաքառում: Ֆրանսիան հյուրընկալել է Ցեղասպանությունից փրկված շատ ընտանիքների, պայմաններ է ստեղծել, որ մեր հայրենակիցները դառնան Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Միշել Լեգրան… և այսօր էլ՝ Արա Խաչադուրյան: Կարծում եմ, որ Արարատի գագաթն ամենասուրբ ու լուսավոր գագաթն է, որ դուք նվաճել եք: Շնորհակալություն, որ Մարսելում հայ համայնքի լավագույն ներկայացուցիչներից եք: Համոզված եմ, որ ապրում եք «Բարձրացիր և բարձրացրու» նշանաբանով»:

Մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար ֆրանսահայ լեռնագնացը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե» մեդալով:

Արա Խաչադուրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նա տեսանյութով ներկայացրեց իր մարզումները, նախապատրաստական աշխատանքը, Էվերեստը նվաճելու դժվարությունները: Լեռնագնացը նշեց, որ իր երազանքը՝ Էվերեստի նվաճումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրելն էր, ինչը չհաջողվեց իրականացնել 2015թ. երկրաշարժի պատճառով: Սակայն երկրաշարժն առիթ դարձավ, որ նա բազմաթիվ հարցազրույցների ընթացքում բարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին:

Արա Խաչադուրյանը ծնվել է Լիբանանում, սպորտով սկսել է զբաղվել 40 տարեկանից: Աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում՝ Մարոկկոյում, Բարսելոնում, Փարիզում մասնակցել է մարաթոնների:  Երկար ու դժվարին նախապատրաստություն է անցել Մոնբլան լեռան լանջին, որը Եվրոպայի ամենաբարձր գագաթն է՝ 4810 մ: Մոնբլանը դարձել է առաջին բարձունքը, որը նա հաղթահարել է: Երկրորդ լեռը Արարատն էր, հետո՝ Կիլիմանջարոն: Եվ վերջապես, 2016թ. մայիսի 22-ին նրան հաջողվեց նվաճել Էվերեստը՝ 8848 մ բարձրությամբ աշխարհի ամենաբարձր, դժվար հաղթահարելի լեռը:

հանդիպում1հանդիպում2 հանդիպումհանդիպում3

Scroll Up