Կանադահայերը Արցախի բանակին աջակցում են ռազմական սարքավորումներով
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ keghart.com կայք-էջը գրում է.
Երբ մի քանի շաբաթ առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Սփյուքում գործում են 24 հիմնադրամներ, նրա հորդորից հետո, նրա խորհրդական Խորեն Մարդոյանը ներկայացրեց փոքր ու մեծ քարոզարշավների վերաբերյալ ծրագիր, որոնք միշտ աջակցելու են Արցախի հայերին:
Նմանատիպ քարոզարշավ կազմակերպել էին Հայաստանի և Արցախի նախկին բնակիչները, ովքեր վերջին տարիներին բնակություն են հաստատել Տորոնտոյում: Նրանցից է Խորեն Մարդոյանը, ով Սփյուռքի նախարարի խորհրդականն է Կանադայում: Երբ ապրիլ ամսին ադրբեջանական բանակը հարձակում գործեց, Մարդոյանը կապ հաստատեց իր բոլոր ընկերների հետ և առաջարկեց օգնել Արցախի զինված ուժերին:
Նա հանդիպումներ ունեցավ հայ համայնքի հետ՝ ստեղծվեց 25-45 տարեկան տղամարդկանց մի խումբ և որոշվեց, որ գիշերային տեսողության սարքերը, ջերմային տեսախցիկները և հեռադիտակները անհրաժեշտ կլինեն Արցախի զինվորներին: Մի քանի շաբաթվա քարոզարշավի արդյունքում՝ խումբը ստեղծեց անհրաժեշտ հիմնադրամ, որպեսզի ձեռք բերի 4 գիշերային տեսողության սարք, ջերմային տեսախցիկ և երկու հզոր հեռադիտակ: Այդ ամենը ուղարկվել է Արցախ:
Մարդոյանը նշեց, որ հանգանակությունը շարունակվում է: Երբ այս ամիս նա այցելի Հայաստան, լրացուցիչ միջոցներ կհատկացնի վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքներին: Նա գնալու է Արցախ և անձամբ է հանձնելու ջերմային տեսախցիկը, հեռադիտակները և գիշերային տեսողության սարքերը սահմանի զինվորներին:
Միջոցներ տրամադրել ընտանիքներին. դա միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը լինելու է զոհվածների ընտանիքներին տրամադրվող հանգանակության թիվը մեծացնելը:
Խմբի անդամները ամեն ամիս անձամբ նվիրաբերելու են 20-30 ԱՄՆ դոլլար և աջակցելու են այն ընտանիքներին, որոնց հարազատնեը պատերազի դաշտում են: Հիմնադրամը գործելու է մեկ տարի:
Մարդոյանը նշեց, որ Արցախը ոչ միայն Հայաստանին է պատկանում, այլև ամբողջ հայ ազգին:
Մարդիկ, ովքեր կցանկանան մասնակցել հանգանակությանը, կարող են կապ հաստատել Խորեն Մարդոյանի հետ վերոնշյալ հեռախոսահամարով կամ էլետրոնային հասցեով:
Էլ.փոստ՝ kmardoyan@yahoo.com
Հեռ.՝ 647-980-9449