Արմեն Հարեյանը զորակցում է Արցախին

Արմեն կիսասարկավագ Հարեյանը, որը ծառայում է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Շառլոտ և Ատլանտա քաղաքներում, «Հայերն այսօրի» ներկայացվող տեսանյութում աստվածաշնչյան պատգամների ուղեկցությամբ իր զորակցությունն է հայտնում համայն հայությանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրահրած ապրիլյան պատերազմական գործողություններին՝ նա դրվատանքով է խոսում հայ զինվորների ցուցաբերած մարտական ոգու, արիության և հայրենասիրական դրսևորումների մասին:

Արմեն Հարեյանն ընդգծում է նաև Սփյուռքի՝ Հայաստանի շուրջ համախմբվելու և նեցուկ լինելու պատրաստակամությունը:

Scroll Up