Մխիթարյանը խաղացել է եռագույն թևկապով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Mkhitaryan.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար կիսապաշտպանը անգլիական «Լիվերպուլի» դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշի գույներով թևկապով:
«Այս երեկո խաղացի մտքերով ընկած. մտածում էի հայրենիքիս մասին»,- «Բորուսիա»-«Լիվերպուլ» խաղի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը` հրապարակելով լուսանկար, որտեղ երևում է հայոց եռագույն-թևկապը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նաև նշել է, որ «Լիվերպուլի» մարտահրավերն ընդունված է, իր թիմը կփորձի հաջորդ շաբաթ պատասխան մրցավեճում առավելության հասնել: