Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի որդին ծառայում է Արցախում, առաջնագծում

Քառօրյա պատերազմի առաջին իսկ ժամերից ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվ կապի մեջ է սփյուռքյան համայնքների, կազմակերպությունների հետ: Դա են վկայում նաև աշխարհի տարբեր կետերում հայերի կազմակերպած բողոքի ցույցերը, պահանջատիրական երթերն ու ի վերջո` զորակցության ակցիաներն ու դրամահավաքները, որոնք անմիջապես հաջորդեցին ՀՀ սփյուռքի նախարարության հնչեցրած կոչին:

<Ապրիլի 2-ից շուրջ 4500 էլեկտրոնային նամակ է ուղարկվել հայկական համայնքներին, սփյուռքյան կառույցներին, որտեղ մենք կոչ ենք արել, որպեսզի նրանք ակտիվանան և իրենց երկրի օրենսդիր, գործադիր մարմիններին հասանելի դարձնեն ագրեսորին զսպելու ձայնը>,-ասում է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ում որդին, ի դեպ, նույնպես ծառայում է Հայոց բանակում` առաջնագծում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է դիտել ստորև:

Scroll Up