Կշարունակվի սիրիահայ վարորդներին վարորդական վկայականների տրման գործընթացը

Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ըստ հիմնավորման՝ նրանց Սիրիայում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով, որի հետևանքով դրանք գործածելի չեն համարվում Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել շարունակել վարորդական վկայականների տրամադրման գործընթացը նաև 2016 թվականի ընթացքում: Որոշումը հնարավորություն է տալիս կարգավորել առաջացած խնդիրները և մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունները: