Հալեպում շարունակվում են ռմբակոծություններն ու զինված բախումները
Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի վրա հրթիռակոծություններն ու զինված բախումները:
«Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հալեպահայությունը կյանքի անապահովության հետ մեկտեղ կանգնել է մեծ դժվարությունների առջև: Տնտեսական սղաճը, գործազրկությունն ու սիրիական լիրայի համեմատական անկումն անելանելի կացության են մատնել հատկապես բազմանդամ ընտանիքներին: Մյուս կողմից՝ էլեկտրականության, ջրի անջատումները, համացանցի ծառայության ավելի քան 40 օր տևած ընդհատումներն առավել ծանր են դարձրել Հալեպի բնակչության առօրյան:
Այսուհանդերձ, հայկական միությունները դժվարին պայմաններում շարունակում են գործել և համախմբել հայ երիտասարդությանը, որը միշտ պատրաստակամությամբ և բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել համայնքին: