Ուրուգվային հատուկ հուշամեդալ կշնորհվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար
Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար Ուրուգվայի կառավարությունն ու ժողովուրդը հատուկ հուշամեդալ կստանան, ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Radio Monte Carlo-ն:
Ուրուգվայում Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները համակարգող հանձնաժողովը հուշամեդալը կշնորհի երկրի նախագահ Տաբարե Վասկեսին:
Այս առթիվ կպարգևատրվի նաև ուրուգվայցի քաղաքական գործիչ, լրագրող Վաշինգտոն Բելտրան Մուլինը, ով 1965-ին նախագահել է երկրի կառավարության Ազգային խորհուրդը, երբ ներկայացվել է «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր» սահմանելու մասին օրենքը: