Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակը Երևանում
Նոյեմբերի 5-ին, ժ.14:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսությունը և «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը:
Զեկույցներով հանդես կգան Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը:
«Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսին ելույթներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և այլք: