Հեռակոնֆերանս՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս Հայոց ցեղասպանության 100-ամյակի՝ Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Սեդա Խտշյանի և փոխատենապետ, ՀՅԴ ներկայացուցիչ, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Հեռակոնֆերանսը վարում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Քննարկվեցին Լիբանանում տիրող քաղաքական իրավիճակին և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող ներկա դրությանը վերաբերող հարցեր:
Շահան Գանտահարյանը և Սեդա Խտշյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացված և մինչև տարեվերջ սպասվող միջոցառումները: Կարևորվեց տարելիցին ուղղված տեղեկատվաքարոզչական ողջ կապիտալի լիարժեք և արդյունավետ օգտագործումը:
Սերժ Սրապիոնյանը անդրադարձավ նախարարության կողմից իրականացված ծրագրերին և մինչև տարեվերջ սպասվող միջոցառումներին: