Տեղի ունեցավ Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովի կազմկոմիտեի նիստը

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովի կազմկոմիտեի նիստը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, մասնագետներ, հյուրեր:

 Համաժողովին նախատեսվում է 150 մասնագետների մասնակցություն՝ Սփյուռքից և Հայաստանից:

 Որոշվեց համաժողովը անցկացնել հոկտեմբերի 6-ից 7-ը, որը համընկնում է ճարտարապետների միջազգային օրվա հետ:

 Քննարկվեցին համաժողովի կազմակերպական հարցեր:

Scroll Up