«Դարդանելիից մինչև Պաղեստին». Հայ զինվոր Սարգիս Թորոսյանի պատմությունը
«Ալհայաթ» թերթում լույս է տեսել «Դարդանելիից մինչև Պաղեստին» վեպին նվիրված հոդված, որտեղ խոսվում է Սարգիս Թորոսյանի մասին, ով ծնվել է Օսմանյան կայսրությունում, փայլուն զինվոր է եղել, ավարտել էր ռազմական քոլեջը և բարձրագույն ուսումը ստացել Գերմանիայում: Ծառայել է բանակում, ուր մեծ համբավ է վաստակել: Նա համեստ կերպով պաշտպանել ու ամրապնդել է իր երկրի շահերն ու սահմանները:
Գիրքը թարգմանվել և հրատարակվել է նաև արաբերեն «Ռիադ Ալրայիս» հրատարակչության կողմից:
Գիրքը ներկայացրել է Ժոզեֆ Քեշիշյանը, արաբերեն թարգմանել ՝ Աբդուլ Ռահման Այասին: Թուրքերեն թարգմանությունը 2012թ-ին կատարել է Բելգիայի համալսարանի դասախոս, թուրք պատմագիր Իհան Աքթարը:
Գրքի մեջ հստակ երևում է, որ Թուրքիայի պատմության միջից ամբողջովին ջնջված է Թորոսյան անունը և նրա տարած հաղթանակները Գալիփոլիի ճակատամարտում, երբ նրա շնորհիվ թշնամիների բազմաթիվ ռազմանավեր են կործանվել:
Գրքի արաբերեն հրատարակությունը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների հետ:
Թորոսյանն իր գրքում հիշում է Արևելքի գեղատեսիլ պատկերները, ինչպես նաև պատերազմն ու սպառնալիքները:
Քեշիշյանը գրքի առաջաբանում Սարգիսին կոչում է «Արաբների Թորոսյան», նշելով նաև արաբ ժողովրդի դերը հայ ժողովրդին բնաջնջման արհավիրքից փրկելու գործում. «Հայ ժողովուրդը գոյատևեց շնորհիվ արաբ ժողովրդի, ով իր առաքինի կեցվածքով թույլատրեց հայ ժողովրդին կատարելու իրենց կրոնական և ազգային ավանդույթները, շնորհելով բոլոր մարդկային իրավունքները, որոնք իրավունք չունեին կատարելու իրենց պապենական հողերի վրա»:
Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»