Հայկական դուդուկի տխուր «բառերը»

Մուհամմեդ Էմին Ալմասրին գրում է.

Ապրիլին Հայաստանը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործությանը զոհ են գնացել մոտ 1,5 միլիոն:

Հայ ժողովուրդն այդ արհավիրքից հետո հետևողականորեն պահպանել է այդ ցավալի դեպքերի բոլոր մանրամասնությունները, որը Թուրքիան ջանում է ժխտել և խուսափել պատասխանատվությունից, որի պատճառով աշխարհում նոր ցեղասպանություններ կատարվեցին:

100-րդ տարելիցին ընդառաջ Երևանը և համայն հայությունը ջանում է, որպեսզի աշխարհի պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Հայ ժողովուրդը դեռ մեծ ցավով է հիշում իր զոհերին: Նույնիսկ նրանց երաժշտական ամենահռչակավոր գործիքը` դուդուկը, որը շատ նման է եգիպտական «նայ»-ին, տխուր մեղեդիներ է հնչեցնում` լսողների հոգում արթնացնելով ցավի զգացում:

Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է եգիպտական «Ալ Ահրամ» թերթից:

Scroll Up