Մեկնարկում են Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

Փետրվարի 20-ին և 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենան Մայրենիի օրվան նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փետրվարի 20-ին, ժ.12:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլի­ճում կմեկնարկի «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով ներկաներին կդիմի ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը և այլ նշանավոր գիտնականներ:

Ամփոփելով աշխատանքները՝ գիտաժողովի մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ:

Ժ.18:30-ին տեղի կունենա տոնական համերգ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

 Փետրվարի 21-ին, ժ.11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայցելեն Օշական և ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին:

Օշական գյուղի դպրոցի աշակերտների և սիրիահայ մանուկների մասնակցությամբ Եկեղեցու դպրատանը կցուցադրվի բեմականացված հանդես: Այնուհետև ելույթ կունենան պարսիկ, արաբ և հնդիկ ուսանողներ:

 Ժ.12:15-ին միջոցառման մասնակիցները կայցելեն նաև Մատենադարան և ծաղիկներ կդնեն Մաշտոցի հուշարձանին: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան Մայրենիին նվիրված՝ հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքով:

 Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի փետրվարի 21-ին, ժ.9:40-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):

Scroll Up