Սիրիահայերի աջակցության նոր ծրագիր

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ընդունեց  Օքսֆամ բրիտանական բարեգործական ընկերության  հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին և սիրիահայ փախստականների աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանին:

Հյուրերը նախարարին տեղեկացրեցին, որ Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցությամբ ստանձնել է իրականացնել  նոր ծրագիր՝ կապված Հայաստանում գտնվող սիրիահայերի հետ:  Ծրագիրը նախատեսում է 250  հազ դոլարի սահմանում աջակցել շուրջ 200 սիրիահայի՝  վճարելու բնակարանների վարձը, ըստ որում 160 հազ դոլարը տրամադրում է Օքսֆամը, իսկ 90  հազ դոլարը՝ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը:

Նախարարը գոհունակություն հայտնեց ծրագրի  վերաբերյալ և առաջարկեց առավել արդյունավետություն ապահովելու նպատակով այն ներկայացնել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հանդիպման ընթացքում քննակվեցին սիրիահայերի խնդիրների շուրջ համագործակցությունը սերտացնելու այլ  հնարավորություններ:

Scroll Up