Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ Սփյուռքի նախարարության աշխատանքներն սկսվում են օդանավակայանից
ՀՀ սփյուռքի նախարարությունը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ, այս օրերին հերթապահություն է իրականացնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ անհրաժեշտության դեպքում օգնելու համար Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները պատրաստ են պատասխանելու սիրիահայերին հուզող բոլոր հարցերին, ուղղորդելու նրանց՝ ելնելով կոնկրետ խնդրի բնույթից, և նպաստելու դրանց լուծմանը:
ՀՀ սփյուռքի նախարարության դռները բաց են բոլոր սփյուռքահայերի, այդ թվում՝ նաև սիրիահայերի համար: Մեր հեռախոսահամարներն են ՝(+374 )10 58 56 01(02, 03):