Գործարկել է www.tundarc.am ինտերնետային տեղեկատվական համակարգը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ սփյուռքի նախարարության և այլ պետական կառավարման մարմինների համագործակցությամբ գործարկել է www.tundarc.am ինտերնետային տեղեկատվական  համակարգը:

Համակարգը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների (երկքաղաքացիների) համար: Այն մասնավորապես հնարավորություն է ընձեռում ինչպես օգտակար տեղեկատվություն քաղել վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ կոնկրետ հարցով ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմել հայաստանյան պետական մարմիններին:

Scroll Up