Տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հիմքում մի երիտասարդ աղջկա օրագրում արված գրառումներն են: Նկարագրվում են Բաքվում կազմակերպված ջարդերը, որպես փախստական՝ նրա կյանքի պատմությունը:

Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի գիրքը նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին շատ հազվադեպ էին խոսում արևմուտքում: Նրա ապրած անձնական ողբերգությունը ամբողջ աշխարհում ազգային զտումների ենթարկված երեխաների տառապանքի վառ օրինակն է:

Scroll Up