«Սիրիահայ մշակույթի շունչը» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը Սիրահարների այգում

Փետրվարի 15-ին Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպել էր տոնակատարություն, որը մեկնարկեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների այգի ընթացող խաչապտույտով: Երթին մասնակցում էին նաև սիրիահայեր:

Սիրահարների այգում կազմակերպված միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տոնակատարության  շրջանակներում Սիրահարների այգում կազմակերպվեց նաև «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր շուրջ 4 տասնյակ սիրիահայ: Ցուցահանդեսում ներկայացված էին նրանց ձեռագործ աշխատանքները, զարդեր, հրուշակեղեն և այլն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոգևորականներ և պաշտոնատար անձինք այցելեցին ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներ, ծանոթացան սիրիահայերի աշխատանքներին:

Ցուցահանդես-տոնավաճառի մասնակից սիրիահայերը իրենց երախտագիտությունը հայտնեցին հայրենի իշխանությանը՝ դժվարին կացության մեջ իրենց ձեռք մեկնելու և աջակցելու համար:

Scroll Up