Գավառի պետական համալսարանում մեկնարկեց 2014-2015 ուսումնական տարին

Սեպտեմբերի 1-ին՝ ավանդույթի համաձայն, Գավառի պետական համալսարանում կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված գիտելիքի, գրի և դպրության օրվան, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար, Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:

ԳՊՀ չորրորդ կուրսեցիների կողմից առաջին կուրսեցիներին հանձնվեց գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին: Այնուհետև բարձր միավորներով Գավառի պետական համալսարան ընդունված առաջին կուրսեցիները ստացան ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը:

Առաջին կուրսեցիները մասնակցեցին ուսանողի երդման հանդիսավոր արարողությանը:

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բոլորին գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթեց հաջողություն, արդյունավետ ուսումնառություն:

Scroll Up