ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Արա Աբրահամյանի հետ

Մայիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ:
Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շարունակականության ապահովման և Հայաստան-Սփյուռք երիտասարդական ծրագրերին աջակցելու հնարավորությունների հետ առնչվող հարցեր: