Սիրիահայ ուսանողները ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-921.jpg)
Ապրիլի 30-ին հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը սիրիահայ ուսանողների հետ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկեց տարբեր բուհերում ստեղծել սիրիահայ ուսանողների խորհուրդներ, որոնց միջոցով ՀՀ սփյուռքի նախարարությունն առավել իրազեկված կլինի սիրիահայ ուսանողության խնդիրներին, և միջոցներ կձեռնարկվեն դրանց լուծման նպատակով: Մինչև այժմ սիրիահայ ուսանողների հետ աշխատանքներն իրականացվում էին Սփյուռքահայ ուսանողների խորհրդի միջոցով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առանձին հանդիպումներ կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարությունում տարբեր բուհերի սիրիահայ ուսանողների հետ՝ խորհուրդներ ձևավորելու նպատակով: Քննարկվեցին սիրիահայ ուսանողությանը վերաբերող մի շարք այլ խնդիրներ:
Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, և կարևորվեց սիրիահայ ուսանողների մասնակցությունն այդ ծրագրերին: