Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը :

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի շատ կսիրեք այն: Նաև կբարեկամանաք իրար հետ և այդ մտերմությունը կշարունակեք հետագայում»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից,  Վրաստանից, Ուկրաինայից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

1 3

Scroll Up