Կավարտվի «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

 Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին կողջունի մեներգչուհի Անահիտ Սահակյանը:

Նշենք, որ ծրագրի հինգերորդ փուլին մասնակցում է 144 երիտասարդ՝ աշխարհի 15 երկրից. ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Սիրիայից, Լիբանանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Պորտուգալիայից:

 Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 31-ին, ժ.17.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):

Scroll Up