Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Նոր Հալեպ թաղամասի ճակատագրով

Նոր Հալեպ թաղամասի գաղափարը և տեղի ընտրությունը կատարվել է սիրիահայերի կողմից: 600-ից ավելի սիրիահայ ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակարան ունենալ հենց այդ թաղամասում: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են հողատարածքի (մոտ 5 հա) անվճար հատկացման, ինչպես նաև նախագծային աշխատանքների հարցերը: Բնակարանները սիրիահայերին առավել մատչելի դարձնելու նպատակով սկսվել է հանգանակություն, և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում բացվել են հաշվեհամարներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բանակցությունների արդյունքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը նվիրաբերել է 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը փոխանցվել է նշված ՀԿ-ի հաշվեհամարին: «Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավարի նվիրաբերած գումարը միակ խոշոր նվիրատվությունն է: Եվս մեկ անգամ դիմում ենք բոլորին՝ խնդրելով ներդրում կատարել Նոր Հալեպի կառուցումն իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են ծրագրով, խնդրում ենք փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարներով.

ACBA-CREDIT AGRICOLE BANK

 220413350095000 AMD

220413350046001 USD

220413350046002 EUR

220413350038958 RUR

Scroll Up