Տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանի հանդիպումը «Պարարվեստի օրերի» մասնակից խմբերի ղեկավարների հետ

Հուլիսի 11-ին Իմ «Հայաստան» համահայկական  փառատոնի  գրասենյակում  տեղի ունեցավ  փառատոնի  գեղարվեստական ղեկավար Սամվել  Հարոյանի հանդիպումը «Պարարվեստի օրերի» մասնակից խմբերի  ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին պարախմբերի գեղարվեստական ղեկավարներ Արմինե Ավետիսյան (ՌԴ, Լիպեցկ), Ելենա Գևորգյան, Արաքսի Կարլսյան  (ՌԴ, Տվեր),  Արփինե Ամիրյան (ՌԴ, Մոսկվա), Ամալյա Մոսինյան, Աննա Մոսինյան (ՌԴ, Կրասնոդար), Հրաչիկ Գևորգյան (ՌԴ, Ռոստով), Ինգա Վարդազարյան (ՌԴ, Պյատիգորսկ), Ալիսա Հովակիմյան (ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ), Նասլեթ Քեյան (Վրաստան, Ախալքալաք), Համլետ Հովհաննիսյան, Մետաքսյա Ավագյան (Ուկրաինա, Խարկով), Աննա Շմավոնյան  (Քուվեյթ), “Իմ Հայաստան” համահայկական փառատոնի ղեկավարի  տեղակալ` Էդուարդ Եսայանցը և սփյուռքյան խմբերի պատասխանատու` Լուսինե Պետրոսյանը:

 Ամփոփվեց փառատոնի  «Պարարվեստի օրերի»  ծրագիրը, քննարկվեցին  հետագա  անելիքները: Ս. Հարոյանը  կարևորեց սփյուռքյան  խմբերի   ստեղծագործական և կազմակերպչական խնդիրների լուծմանն աջակցելը` նշելով, որ  փառատոնի աշխատակազմը  պատրաստ է  օգնել երաժշտության, տարազների, պարերի ընտրության և այլ  հարցերում:

Ելույթ ունեցողները  իրենց շնորհակալությունը  հայտնեցին ՀՀ սփյուռքի  նախարարությանը 2014թ.«Պարարվեստի օրերը» լավագույնս կազմակերպելու համար և պատրաստակամություն  հայտնեցին  շարունակել իրենց գործը և պահպանել ու զարգացնել իրենց ձեռք բերած փորձն ու կապերը, նորանոր երիտասարդների ներգրավել պարախմբերում՝ ամրապնդելով նրանց կապտ Հայրենիքի և ազգային մշակութի հետ:

Scroll Up