«Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի ստեղծագործական, կազմակերպչական հարցերի քննարկում

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, «Պարարվեստի օրերի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Կարեն Գևորգյանը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծագործական, կազմակերպչական և պարախմբերի ընտրությանն առնչվող հարցեր:
Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, 2016 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություւներով`
1. «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը),
2. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոսի 1-5-ը),
3. «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
4. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»
(սեպտեմբերի 21-26-ը),
5. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26)

Scroll Up