Ուզում եմ Հայաստանի մասին շատ տեղեկություն իմանալ.«Արի տուն» ծրագրի աբխազաբնակ մասնակից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/Աբխազիա-300x225.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի աբխազաբնակ մասնակից Արմինե Չաելյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց տանը միայն հայերեն են խոսում, որպեսզի այդ միջոցով կարողանան պահել ինքնությունն ու ազգային դիմագիծը: Տանը հայկական ավանդույթները պահպանում են, նշում են բոլոր տոները, ինչպես օրինակ՝ Վարդավառի տոնը: Եվ ուրախ է, որ այս տարվա այցելությունը Հայաստան համընկել է Վարդավառի օրվա հետ:
Մինչ այս՝ երկու անգամ եկել է Հայաստան, որի ընթացքում այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Գառնու տաճար, Գեղարդի վանք, Խոր Վիրապ:
Այս այցի ընթացքում Արմինե Չաելյանն ուզում է Հայաստանի պատմության, մշակույթի ու ավանդույթների մասին շատ տեղեկություններ ստանալ, որպեսզի օտար միջավայրում հպարտանա հայ լինելով և պատմի Հայաստանի մասին: