Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Արչի Գալենցի անհատական ցուցահանդես

Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ նախօրեին բացվել էր «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նկարիչ Արչի Գալենցի «Ժամանակացույց. խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Նախարարը դիտեց ցուցադրությունը, զրուցեց արվեստագետի հետ, բարձր գնահատեց Հայրենիքում նման հետաքրքիր ցուցահանդեսի բացումը, համայնքում և Հայրենիքում հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը: Սփյուռքի նախարարը մասնավորապես անդրադարձավ հայտնի նկարչի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար:

Արչի Գալենցը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին ցուցահանդես այցելելու համար և վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործող հանրությունը կմիավորվի մեկ անկախ ասոցիացիայի մեջ՝ ստեղծելով հայկական արվեստի միասնական հարթակ:

Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված են նկարչի վերջին 13 տարիների ստեղծագործությունները, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ», որոնք ստեղծված են հատուկ ցուցահանդեսի համար:

Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 16-ը:

Scroll Up