Հրանուշ Հակոբյան. Այս տարին ցույց տվեց, որ եթե ուզենք, շատ բաներ կանենք
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամենահզոր եւ տպավորիչ միջոցառումները ապրիլի 24-ին եղան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այդ օրը շատ երկրներում միջոցառումները հիմնականում ցույցերի ու պահանջների տեսքով դրսեւորվեցին, որը շատ տպավորիչ էր»,-ըստ News.am-ի՝ ասել է Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների գիտական կենտրոններն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, այդ թվում՝ Ստամբուլի եւ Անկարայի:
«Այս տարին ցույց տվեց, որ եթե ուզենք, շատ բաներ կանենք եւ եթե ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ մինչեւ այս հրատարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիված 30 գիրք, եւ այս տարի հրատարակվելու է եւս 12-ը, որոնք թարգմանված են նաեւ ֆրանսերեն, ագլերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով՝ օտարալեզու ընթարցողին մեր պատմությունը եւս ներկայացնելու համար: