«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ժողովրդական և էստրադային երաժշտության համերգ
Օգոստոսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ժողովրդական և էստրադային երաժշտության համերգ:
Համերգը բացեց Հայաստանի «Վանաթոր» անսամբլը՝ Կոմիտասի «Խիո-խանե» երգի կատարմամբ (մեներգչուհի՝ Քրիստինե Սահակյան, Մոլդովա):
Ելույթ ունեցան անհատ կատարողներ Ռոզա Ցպնեցյանը, Անի Գաբրիելյանը, Անժելա Ավետիսյանը և Սվետլանա Շահբազյանը՝ Ռուսաստանից, Հայաստան Իսպիրյանը՝ Վրաստանից (Ջավախք), Հայկաշոտ Ավագյանը՝ Բուլղարիայից, Մասիս Մինասյանը՝ Ուզբեկստանից: