«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր. լուսանկարներ

Հայերն այսօրի փոխանցմամբ՝ հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և, ծաղիկներ դնելով հավերժական կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև խմբերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացան Հայոց Մեծ եղեռնի պատմությանը: Ուշագրավ էր տեսնել՝ ինչպես էին սփյուռքահայ երեխաներն ուսումնասիրում ցուցադրված լուսանկարները, տեսանյութերը: Նրանք ծանոթացան նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացված նոր ցուցադրությանը, որը գործում է 2015թ. ապրիլի 21-ից։ Ցուցադրությունը նվիրված է, հայերի կրած դաժանությունների մասին պատմող «Հոշոտված Հայաստան» գրքի հեղինակ և Ցեղասպանությունը վերապրած, Ավրորա Մարդիգանյանին:

Մարիաննա Անանյան

իմ հայաստանիմ հայաստան1 իմ հայաստան2իմ հայաստան4 իմ հայաստան5իմ հայաստան6 իմ հայաստան7իմ հայաստան8 իմ հայաստան9իմ հայաստան10

Scroll Up