«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Օր 2-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Վանաձոր

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում Սփյուռքից ժամանած «Սայաթ-Նովա» (ԱՄՆ), «Բարալեթ» Վրաստան), «Վաչիան» (Վրաստան), «Նաիրի» (ԱՄՆ), «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Թերպսիխորա» (Պլատիգորսկ, ՌԴ) պարախմբերն այցելեցին Լոռու մարզ:

Մինչ Լոռու մարզ մեկնելը՝ սփյուռքահայ պարախմբերը փոքրիկ կանգառ կատարեցին Սաղմոսավանքում:

Երեկոյան արդեն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացավ համերգ, որի ընթացքում վանաձորցի հանդիսատեսին իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած պարախմբերը:

Համերգին ներկա էր Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

Երեկոյի ընթացքում փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վանաձորի «Հորովել» երգի-պարի դպրոց-ստուդիայի սաները (գեղ. ղեկավար՝ Արայիկ Գևորգյան):

Երեկոյի ավարտին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը պատվոգրեր հանձնեց համերգի մասնակիցներին՝ Սփյուռքում հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին և վանաձորցիներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին ջերմորեն հյուրընկալելու և համերգն հավուր պատշաճի կազմակերպելու համար:

IMG_7103 խIMG_7158 խ IMG_7176 խIMG_7184 խ IMG_7241 խIMG_7261 խ IMG_7374 խIMG_7762 խ IMG_7776 խIMG_7783 խ IMG_7805 խ

Scroll Up